Վերջին օրերին Քիմ Քարդաշյանն ուժեղացրել է մեդիա ակտիվությունը։ Դա պայմանավորված է նրա KKW Fragrance բուրմունքի թողարկմամբ, որը վաճառքում է հայտնվել չորեքշաբթի օրվանից։ Երեկ Քիմը դարձել էր CBS հեռուստաալիքով հեռարձակվող The Late Late Show with James Corden հեռուստաշոուի հյուրը։ Նա ստիպված է եղել պատասխանել մի շարք սադրիչ հարցերի, այդ թվում քույրերի վերաբերյալ։
Քարդաշյանն ունեցել է հիանալի տրամադրություն և չի հրաժարվել պատասխանել Կորդենի հարցերին։ Երբ հաղորդավարը հետաքրքրվել է, թե Քարդաշյան-Ջեններ կլանի ներկայացուցիչներից ով է ամենից լավ հագնվում, իսկ ով ամենավատը, Քիմը համարձակորեն արտահայտել է իր կարծիքը՝ նշելով, որ իր հարազատներից ոմանք դժվար թե հիացմունքով ընդունեն իր դիտարկումը։
Առաջատարությունը նա տվել է Քենդալ Ջեններին, երկրորդ տեղում նշել է մորը՝ 62-ամյա Քրիս Ջեններին, երրորդում՝ Քորթնիին, իսկ չորրորդում՝ Քայլիին, այնուհետև մտքափոխվել է և քույրերի տեղերը փոխել։ Նա վերջին «հորիզոնականում» տեղավորել է Քլոեին։ «Քլոեն հաստատ ինձ կսպանի։ Ցավում եմ…»,-ծիծաղելով խոստովանել է Քիմ Քարդաշյանը։