ԱՄՆ-ը հիմք է պատրաստում այնպիսի տեսակի հրթիռի ստեղծման համար, որն արգելված է եղել սառը պատերազմի ժամանակ։ Դա այն դեպքում, եթե Ռուսաստանը չհրաժարվի նման սպառազինության սեփական մշակումից։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։
Ամերիկացի պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ խոսքը ցամաքային բազավորման, գործողության միջին շառավղով հրթիռների զինանոցի հնարավոր վերականգնման մասին է։ Մոսկվան մշտապես խախտում է փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պայմանները։ Այն ստորագրվել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի կողմից 1987 թվականին։ Եթե ռուսական կողմը չսկսի նորից պահպանել պայմանավորվածությունները, Վաշինգտոնը կարող է իր հրթիռները կառուցել։