Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Բրայզայի աղը՝ Էրդողանի և Ալիևի վերքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարը այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են: Բրայզան ասել է, որ Վրաստանի հարցում, օրինակ, ունեն էապես տարբերվող մոտեցումներ, իսկ ահա ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գործակցություն է:

Բրայզան Մինսկի խմբի թերևս հակասական և ամենավառ ամերիկացի համանախագահներից էր, որին թե՛ հայերն էին մեղադրում այսպես ասած ադրբեջանամետ կամ թուրքամետ լինելու համար, թե՛ ադրբեջանցիներն էին մեղադրում հայամետ լինելու համար: Հայկական կողմից մեղադրանքները առավել ուժգնացան, երբ նա ամուսնացավ թրքուհու հետ, իսկ հետո նաև դեսպան նշանակվեց Ադրբեջանում: Ավելին, ամերիկահայ լոբբին փորձեց խոչընդոտել Բրայզայի նշանակումը Կոնգրեսում և, կարծես թե, շոշափելի հաջողության հասավ այդ հարցում, երբ Բրայզան ի վերջո դեսպան նշանակվեց այսպես ասած նախագահական մանդատի միջոցով: Բրայզայի շուրջ այդ հակասականությունը ըստ էության վկայում է այն մասին, որ նա Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իսկապես բավական ակտիվ և պրոդուկտիվ էր, այլապես նրա շուրջ կլիներ անտարբերություն: Իր այդ պաշտոնում, ու նաև դրանից հետո ամերիկացի դիվանագետը անում էր հայտարարություններ, որոնք, այսպես ասած, բուռն և ակտիվ հանրային քննարկումներ էին խթանում ղարաբաղյան կարգավորման շուրջ, որոնց հանրագումարի արդյունքում ի վերջո պահպանվում էր ստատուս-քվոն: Այսինքն՝ Բրայզան ի վերջո իր գործունեությամբ եղել է ամերիկացի՝ այսպես ասած ամենաաչքի ընկնող համանախագահներից մեկը, որն իր հակասականությամբ հանդերձ զգալի լումա ունի ստատուս-քվոյի առ այսօր պահպանման հարցում, ինչը ըստ էության նաև խաղաղության և կայունության թեկուզ հարաբերական պահպանման մեխանիզմն է:

Եվ այդ իմաստով Բրայզայի հերթական հայտարարությունը հնչում է խիստ ուշագրավ, որը դե ֆակտո հայտարարություն է հենց այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գործակցում են ստատուս-քվոն, այսինքն՝ հարաբերական կայունությունը և խաղաղությունը պահպանելու հարցում: Նա խոսում է Վրաստանի հակամարտությունների հարցում էական տարբերության մասին: Իսկ ինչն է այդ տարբերությունը: Բոլորին է հայտնի, որ Վրաստանի հակամարտությունների հարցում ԱՄՆ-ը պնդում է տարածքային ամբողջությունը, իսկ Ռուսաստանը՝ հակառակը: Եվ երբ ղարաբաղյան հարցում Բրայզան այդ համեմատության մեջ խոսում է գործակցության, համատեղ աշխատանքի մասին, ապա դա նշանակում է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը նույն կարծիքին են: Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ նույն կարծիքին են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի՞, թե՞ հակառակը՝ որ պետք է մնա:

Ֆորմալ առումով, իհարկե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծում են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Համենայնդեպս, նրանք միջնորդ են այդ տրամաբանությամբ ընթացող այսպես կոչված բանակցային գործընթացի: Մյուս կողմից, սակայն, իրական քաղաքականության ռեժիմում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը իհարկե ավելի ու ավելի հստակ են պատկերացնում, որ ստատուս-քվոյի փոփոխությունը էլ ավելի մեծ ռիսկեր է պարունակում տևական կայունության և անվտանգության տեսանկյունից, նույնիսկ՝ արդեն իսկ գործընթացի փուլում, քան դրա պահպանմանն ուղղված ջանքը: Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքիր զուգորդում կա Բրայզայի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի, և թուրքական լրատվամիջոցների հետ Էրդողանի զրույցի միջև, որտեղ Թուրքիայի նախագահը խոսում է Պուտինի հետ Սոչիի՝ նոյեմբերի 13-ի հանդիպմանը ղարաբաղյան քննարկման մասին: Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը հույս չունի, որ տարածքների վերադարձը իրականանալի հեռանկար է: Եվ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը Բրայզայի հարցազրույցում հնչած մտքի հետ, ապա ակնառու է դառնում, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի մասով խոսքը վերաբերում է հենց ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ: Ընդ որում, խոշոր հաշվով այդ տրամաբանությունը հնչել է արևմտյան դիվանագետների շուրթերից շատ ավելի վաղ, պարզապես ոչ ուղիղ ձևակերպումով:

Գուցե Բրայզայի նախկին դիվանագետի կարգավիճակը թույլ է տալիս անել ավելի ազատ ձևակերպումներ, բայց երբ ԱՄՆ կամ ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետները, զինվորականները հայտարարում են, թե իրենց համար խնդիր չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և այդ անդամությունը չի խոչընդոտում հայ-ամերիկյան կամ Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով հարաբերության խորացմանը, և այդ առումով Հայաստանը նույնիսկ եզակի օրինակ է, ապա դա ըստ էության հենց Բրայզայի մատնանշած համատեղ աշխատանքն է ստատուս-քվոյի ուղղությամբ: Որովհետև ի վերջո Հայաստանի անվտանգություն հասկացության չբարձրաձայնվող, սակայն գործնականում անվիճելի հոմանիշը դա ստատուս-քվոն է: Ոչ այն պատճառով, որ Հայաստանը ծավալապաշտ է, կամ տառապում է ռազմա-հայրենասիրական ռոմանտիզմով: Խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ստատուս-քվոն է ապահովում տարածաշրջանային հավասարակշռություն, ինչի վրա էլ կառուցվում է Հայաստանի անվտանգության հիմքը: Խախտել ստատուս-քվոն, նշանակում է խախտել Հայաստանի անվտանգության հիմքը, իսկ այդ հիմքը խախտել, նշանակում է խախտել տարածաշրջանային անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում