ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Հյուսիսատլանտյան բլոկի անունից ներողություն է խնդրել Թուրքիայից՝ կապված սկանդալի հետ, որը ծագել է դաշինքի զորավարժությունների ժամանակ։
«Նորվեգական բանակի զինծառայողը, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկացրել էր որպես ՆԱՏՕ-ի թշնամիների հանցակից, այսօր ավելի վաղ հեռացվել է զինված ուժերի շարքերից։ Համատեղ ռազմական կենտրոնի հրամանատարությունը Նորվեգիայում տարածել է նամակ՝ Թուրքիային հասցեագրված ներողություններով»,-հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր զորավարժություններից թուրք զինվորականների հետկանչի մասին։
Հիշեցնենք, որ զորավարժությունների ժամանակ Նորվեգիայում սկանդալային դեպք էր տեղի ունեցել։ Դաշինքի ներկայացուցիչները տեղադրել էին «պայմանական հակառակորդի» լուսանկարներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթուրքն ու ներկայիս թուրք առաջնորդ Թայիփ Էրդողանը։