Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Մեկ անձ ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ նոյեմբերի 15-ին Հասրաթյան 12 հասցեում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Երևան քաղաքի Հասրաթյան 12 հասցեում գտնվող շինությունից ենթադրյալ գողություն կատարելու վերաբերյալ։ Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ գտնվել են Յուրա և Մանվել Ղարիբյանները՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Ըստ նախնական տվյալների՝ եղբայրներից մեկը նշված հասցեում ապամոնտաժել է մետաղյա կոնստրուկցիաները՝ դրանք համարելով իրենը, ինչի համար մյուսը՝ նրան մեղադրել է գողություն կատարելու մեջ։

Եղբայրների միջև առաջացել է վիճաբանություն, ինչին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ հետախուզության գծով օպերլիազոր Կ.Բալայանի հայտարարության, իրեն հարվածել են։ Նույն օրը «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Վ.Ղարիբյանը, ով նշել է, որ վնասվածքն ստացել է նշված հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նոյեմբերի 16-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և վարույթ ընդունվել։ Օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել մի շարք անձինք, զննության ենթարկվել դեպքի վայրում կատարված նկարահանումը։ Տեսագրության մեջ տեսանելի է, թե ինչպես են մի խումբ անձինք քաշքշում միմյանց, ինչի ժամանակ նրանց է մոտենում համազգեստով մեկ այլ անձ։ Տուժողի հայտարարության համաձայն՝ իրեն հարվածել է տվյալ համազգեստով անձը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, և նոյեմբերի 16-ին ձերբակալվել՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Օրաթերթերից մեկը, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր ընթերցողների նկատմամբ, նշված միջադեպի վերաբերյալ տարածել է ակնհայտ սխալ տեղեկատվություն՝ նշելով, թե, իբր, քրեական գործով կալանավորվել, ապա ազատ են արձակվել տարբեր անձինք՝ նշելով անուններ։ Ընդգծում ենք՝ քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել նոյեմբերի 16-ին, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, կալանավորված և ազատ արձակված անձինք չկան։ Լրատվամիջոցի կողմից փաստերի խեղաթյուրմամբ փորձ է արվել քրեական գործով ենթադրյալ միջամտության պատրանք ստեղծել, ինչն ակնհայտ զրպարտություն է և լրատվամիջոցի կողմից մասնագիտական գործունեությունը տարաբնույթ նպատակներով օգտագործելուն միտված գործողության դրսևորում։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, նշված միջադեպի ժամանակ արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, իսկ ընտանեկան հարցերը յուրաքանչյուր ոք լուծում է իր ողջախոհության շրջանակներում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, նկատի ունենալով միջադեպի ժամանակ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը վիճարկող՝ քրեական գործում առկա տվյալները, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում