Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն և Զավեն Սարգսյաններին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են մեր երկրում էներգետիկ և կոմունալ ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: