Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ հետազոտությունների է ենթարկվել Վահան Շիրխանյանը. ՔԿՎ-ն պարզաբանում է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է տարածել կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ:

«Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով, որոնցում, ի թիվս այլ տեղեկությունների, տվյալներ են եղել նաև Վ. Շիրխանյանին պետության կողմից տրամադրվող անվճար բժշկական օգնության շրջանակներում ցուցաբերված բուժօգնության մասին:

Այնուամենայնիվ, այսօր վերջինիս պաշտպան Հ. Ալումյանը www.pastinfo.am կայքի հետ զրույցում մասնավորապես հայտարարել է, որ երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ. Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում այն դեպքում, երբ որ դա կառավարության պարտականությունն է: «Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»:

Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության(պետպատվերի) շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ, որոնց թվում`

1.15.02.2016թ. – Ստորին վերջույթների մագիստրալ անոթների Դուպլեքս հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում

03.08.2016թ. – Գլխի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) «ԼԴՄՑ» կենտրոնում
04.08.2016թ. – Գլխի անոթների դոպլեր հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում
22.11.2016թ. – ա. ԿՏ (Կոմպյուտերային տոմոգրաֆիա)
բ. Հոլտեր մոնիթորինգ

գ. ԷԽՈ-ԷԿԳ – դոպլեր (սրտի և անոթների հետազոտություն) «Աստղիկ» ԲԿ-ում:

5.30.11.2016թ. – ԷՆՄԳ (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) – «Դիագնոստիկա» ԲԿ-ում

6.23.02.2017թ.,- ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ – «Էրեբունի» ԲԿ

7.24.03.2017թ. – կրկին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվությունը:

Նույն օրը կատարվել են նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները:

8.03.04.2017թ. – ողնաշարի ՄՌՏ հետազոտություն- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

9.23.10.2017թ. – Հոլտեր ԷՍԳ, ինչպես նաև էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) – «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ընդ որում, հարկ է նշել, որ նշված հետազոտությունների գերակշիռ մասի դեպքում Վ. Շիրխանյանի մոտ ախտաբանական լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Հավելենք նաև, որ մինչև կալանավորումը և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս կողմից օգտագործվող շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը տրվել են Քրեակատարողական ծառայության կողմից:

Ինչ վերաբերում է, Վ. Շիրխանյանի՝ այսօր դատարան չներկայանալու պատճառներին, ապա նշենք, որ դա պայմանավորված է եղել վերջինիս մոտ արյան զարկերակային ճնշման տատանմամբ (ինչի համար ի դեպ նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում) ու դրա հետևանքով նրա ինքնազգացողության վատացմամբ»,- ասված է դրանում:

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում