Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ Ադրբեջանի և ԵՄ դիրքորոշումների տարբերության մասին. Նալբանդյան

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանել է լրագրողների հարցերին.

Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:

Առաջիկա օրերին մենք սպասում ենք Ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երևան, Բաքու, որից հետո Դուք կարծես հանդիպելու եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցե, ինչ-որ նոր գաղափարներ, առաջարկներ է բերում պարոն Լավրովը: Շնորհակալություն:

Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:

Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյունկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա դա պաշտոնական այցելություն է: Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20-21-ին: Այս այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարևոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին: Նաև մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում:

Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաև Հանրապետության Նախագահի հետ, բանակցություններ կկայանան Արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, և կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող և որպես Հայաստանի և Ադրբեջանի կարևորագույն գործընկեր:

Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նախագահների միջև վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում: Դա կարևոր իրադարձություն էր նվիրված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը:

Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ և դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն: Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան:

Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու և արդյունքներ ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում