Tuesday, 16 04 2024
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Էդվարդ Նալբանդյան

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանել է լրագրողների հարցերին.

 Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկվայում հանդիպումներ ունեցան սկզբում Ձեզ հետ, ապա` Ադրբեջանի արտգործնախարարի: Այս ֆոնին Բաքվից հնչել է, թե Ադրբեջանն ակնկալում և անգամ պահանջում է, որ ղարաբաղյան բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Շնորհակալություն:

Հայաստանը մշտապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Այս առումով մենք կարևորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում էին նաև կազմակերպված հանդիպումները եռանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնևում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարվա դեկտեմբերին: Հնարավոր է, որ այդ հանդիպումը լինի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին: Դեռ հստակ օրը և ժամը ճշտված չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա կհիշեցնեի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանավորվածությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եվ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խոսում ենք արդեն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ հայտարարություններ են ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդեն ասվում էր, որտեղ արդեն խոսվում էր մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյո՞ք Ադրբեջանն անում է դա:

Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական ինչ-որ թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները:

Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին: Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց: Մենք մոտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկա և դրանք պետք չէ քննարկել: Եվ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում…

Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել:

Այնպես որ, հայտարարություններ անել, իրենցից գառնուկ ձևացնելով. կարծում եմ որևէ մեկին խաբել չեն կարող: Գիտեք, ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան էլ  քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում