Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Ուսանողների անհաջող դասը առևտրականներին. փոխել թիրախը

Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ թվում «Առինջ մոլին» վերաբերող տեղեկատվություն: Կառավարության նպատակը պարզ է ու ակնհայտ` նույնիսկ վիճակագրության մանիպուլացիայի մակարդակում փորձ է արվում պատրանք ստեղծել, թե ՊԵԿ-ը պայքարում է ստվերային տնտեսության դեմ, ընդ որում` մի քանի օր առաջ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանական ամբիոնից ակնարկեց, որ բողոքի ցույցի դուրս առևտրականների թիկունքում պատսպարվում են խոշոր գործարարներ: Գոնե այս պահին կառավարության մարտավարությունն ավելի արդյունավետ է թվում, որովհետև Կարեն Կարապետյանի թիմին հաջողվել է լոկալացնել խնդիրը` այն դարձնելով առևտրականների ու ՊԵԿ-ի հակադրության թեմա:

Կարեն Կարապետյանը բավականին հմուտ իրեն կարողացել է ձերբազատել քաղաքական պատասխանատվությունից և, ինչքան էլ տարօրինակ է` հենց բողոքի դուրս եկած «Առինջ մոլի» առևտրականների շնորհիվ: Առևտրականները բացարձակապես չպետք է բարդույթավորվեն այն հանգամանքից, որ իրենց հարցը դարձել է կառավարություն-«Ծառուկյան» դաշինք հակադրության թեմա, որովհետև ամբողջ աշխարհում է խիստ հարաբերական սոցիալական, քաղաքացիական շարժումների և քաղաքական գործընթացի սահմանը: Նույնիսկ հակառակը` շատ դրական է, որ առևտրականներն ԱԺ-ում ունեն իրենց պահանջների տրանսլյատոր քաղաքական ուժ, որովհետև դա հնարավորություն է ընձեռում ինստիտուցիոնալ տեսք հաղորդել շարժմանը և տարողունակ դարձնել պահանջների օրակարգը` հակադրության մյուս կողմում դնելով ոչ թե մահակի դեր կատարող ՊԵԿ-ին, այլ` կառավարությանը, վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ուսանողական շարժման տխուր ճակատագիրը պետք է դաս լինի առևտրականների համար: Ուսանողները հայտնվեցին իշխանության որոգայթում, որովհետև շարժման օրակարգում կարևոր, բայց` մեծ հաշվով, հետևանքային լոկալ խնդիր էր, ըստ այդմ` գործընթացը միագիծ ու կանխատեսելի էր: Եթե առևտրականներն ուզում են հաջողության հասնել, պետք է մեծացնեն պահանջների շրջանակը, որովհետև իրենց ներկայացրած «հարկային տեռորն», ըստ էության, դարձյալ լոկալ խնդիր է, որը հետևանք է Կարեն Կարապետյանի վարած անտաղանդ, ոչ արդյունավետ քաղաքականության: Առևտրականների բարձրացրած խնդրի լուծումը ոչ թե ՊԵԿ-ի դաշտում է, այլ` քաղաքական համակարգում, տվյալ դեպքում` գլոբալ այն տիրույթում, որը գտնվում է Կարեն Կարապետյանի իրավասությունների շրջանակներում:

Առևտրականները պետք է բարձրացնեն երկրի առջև ծառացած կենսական կարևորության հարցեր, բոլոր այն խնդիրները, որոնք վարչապետի քաղաքականության մանդատի տիրույթում են: Այդ պարագայում առևտրականների շարժման սոցիալական բազան կընդարձակվի, գործ կունենանք զանգվածային սոցիալական ընդվզման հետ, որը կարող է հաջողել, հասնել կառավարության գլոբալ քաղաքականության արմատական վերանայմանը կամ նույնիսկ` կաբինետի փոփոխությանը: Ուսանողների նման պետք չէ վախենալ քաղաքականացումից, որովհետև դրա այլընտրանքը շարժման փոշիացումն է:

2018-ի իշխանության համատեքստը նույնիսկ խիստ բարենպաստ առիթ է, որովհետև օբյեկտիվորեն շատացել են, այսպես կոչված, Էլիտար կամ հասարակական խմբերը, որոնք ձգտում են ստատուս-քվոյի փոփոխության: Նման «ձնհալի» հնարավորություն առաջիկա տարիներին գուցե այլևս չընձեռնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում