Այսօր ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կայացավ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը:
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Գուրգեն Հակոբյանն «Առաջին լրատվական»-ին ներկայացրեց իր նախագիծը, որը կոչվում է «Ծրագրային հարթակ՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար», ինչը հնարավորություն է տալիս սահմանափակ հնարավորություններով մարդկանց շփվել միջավայրի հետ: Սարքն ունիվերսալ է: Մյուս սարքը արևային էլեմենտների համար էր նախատեսված: Լուսավորության փոփոխման դեպքում սարքը օպտիմալ դիրք է ընդունում, որ կարողանա ավելի շատ էներգիա ստանալ:
Ջուլի Հակոբյանը սովորում է Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնի վարսավիրական բաժնում: Մասնագիտական կենտրոնում ուսանելուց հետո վստահ է, որ աշխատանք կգտնի. «Աշխատանք հաստատ կարող եմ գտնել, յուրաքանչյուր տեղ կարող եմ աշխատել»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: