Սեբուի մասնակցությամբ համերգը կայանալու է նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նա կատարելու է ինչպես իր սոլո, այնպես էլ իր խմբի՝ Գրեմիի մրցանակակիր «Capital Cities»-ի ստեղծագործությունները:
Այդ երեկո հանդես կգա նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի պրոդյուսինգային «VIZA» խումբը, որի կազմում հանդես է գալիս հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: