Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն այլևս հանդես չի գա Մոսկվայի «Արարատում»:
Ռուսական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Արարատը» որոշել էր երկու անգամ նվազեցնել Պավլյուչենկոյի պարգևավճարները, քանզի նա ինքնակամ մեկնել էր արձակուրդի: Սա բնականաբար զայրացրել էր 35-ամյա հարձակվողին: Ըստ «Արարատ» ակումբի տարածաղ հաղորդագրության Պավլուչենկոյի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Պավլյուչենկոն «Արարատի» կազմում անց էր կացրել 12 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ: