Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հաղթեց ուսանողներին, պարտվեց քաղաքականությանը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երեկ անդրադառնալով «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների ընդունմանը, Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե տեղի ունեցածը չի համարում իր հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը: Դասական քաղաքականության կանոններով Վիգեն Սարգսյանը նույնիսկ միանգամայն իրավացի է, որովհետև խորհրդարանական քննարկումները ենթադրում են բանավեճեր, կոմպրոմիսներ ու չեն հանգում «հաղթողների» ու «պարտվողների» մեխանիկական հետևանքին:

Սակայն Վիգեն Սարգսյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ հեռու էր դասական ժողովրդավարության կերպարից: Այս հարթության վրա ինքնին հետաքրքիր է, որ «հաղթողների» ու «պարտվողների» թեման արծարծում է հենց Վիգեն Սարգսյանը` «մեծահոգաբար» հասկացնելով, որ չի պատրաստվում օգտվել «հաղթողի» դափնիներից: Պաշտպանության նախարարի այս խոսքի հասցեատերերն արտաքուստ թվում է` «Ելք» դաշինքն ու ուսանողական շարժումն են, սակայն ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանի ուղերձն ուղղված է ներհամակարգային պոտենցիալ մրցակիցներին:

Վիգեն Սարգսյանն իր հաղթանակը վերագրում է համակարգին` թերևս ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որպեսզի համակարգի մյուս սեգմենտներին չտրամադրի իր դեմ` հատկապես, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի գլխավորումը քաղաքական հարթության վրա նույնիսկ լեգիտիմացնում է նրա վարչապետության հեռանկարը: Մյուս կողմից` այս դեպքում, հաղթանակի ու պարտության թեման իսկապես հարաբերական է, որովհետև վիճահարույց նախագծերի հրապարակային քննարկման փուլում Վիգեն Սարգսյանը պարտվեց` բացահայտելով քաղաքական խարիզմայի, ճկունության բացակայությունը:

Վիգեն Սարգսյանն ինքնուրույն չկարողացավ անգամ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նիստի քվորում ապահովել և իշխանության կոնսոլիդացիա ապահովվեց միայն Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո, երբ պաշտպանության նախարարը նույնիսկ երկրում չէր:

Վիգեն Սարգսյանը գուցե իսկապես հասկացնում է, որ 2018-ին վարչապետական հավակնություններ չունի և թերևս այդ համատեքստում է հորդորում օրենքի ընդունումը չհամարել իր հաղթանակը: Այսօր Ուսանողության միջազգային օրն է և հաղթանակի ու պարտության դիլեման վերաբերում է նաև տարկետման վերացման դեմ հանդես եկող ուսանողական շարժմանը:

Հեռու ենք այն մտքից, որ ուսանողական այս շարժումը երկրում պետք է հեղափոխություն աներ, սակայն Հայաստանում կամ Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում ուսանողական շարժումն ավարտվում է, երբ գնում է կաբինետային կոմպրոմիսների: Առնվազն այն իմաստով, որ կապիտուլացվում է նոր մտածողությունը: Հենց այդ պատճառով Ուսանողության օրն այս տարի ոչ մի բանով չի տարբերվում անցյալ տարիներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում