Բրյուսելի ոստիկանությունը որոշել է վերահսկել սոցցանցերը երիտասարդության պատրաստվող հավաքների մասին իմանալու համար, որոնք կարող են պոտենցիալ ռիսկ ներկայացնել անկարգությունների վերաճելու առումով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ոստիկանությունն այսուհետ կուսումնասիրի սոցցանցերը երիտասարդության հավաքների մասին իմանալու համար, որոնք կարող են պոտենցիալ սպառնալիք ներկայացնել հասարակական կարգի համար»,- գործակալությանն ասել են Բրյուսելի քաղաքապետարանի մամլո ծառայությունում: