Թուրքիան հետ է կանչել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող իր զինվորականներին: Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թորքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ այդ որոշման պատճառն այն է, որ Նորվեգիայում զորավարժությունների շրջանակներում հրաձգարանում որպես թիրախներից մեկը տեղադրված են եղել Թուրքիայի ներկայիս նախագահի և Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի լուսանկարները՝ որպես պայմանական թշնամու պատկերներ:
Էրդողանը նշել է, որ նման վարքը չի համապատասխանում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համագործակցության և դաշնակցության ոգուն:
Էրդողանի խոսքով՝ զորավարժություններին պետք է մոտ 40 թուրք զինվորական մասնակցեր: