Այսօր ԱԺ նիստում 56 կողմ և ընդամենը 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով քրեականացվում է բժիշկների դեմ բռնության կիրառումը:
Դեմ քվեարկած 2 պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից են` Արթուր Գևորգյանն ու Միհրան Պողոսյանը:
Լրագրողների հետ զրույցում Արթուր Գևորգյանը նշեց, որ բռնությունը դատապարտելու համար չի կարելի ըստ մասնագիտությունների բաժանում կատարել:
«Ես դեմ եմ, որ հասարակության մեջ տարբերություն դրվի, խոսքը գնում է բժշկի, թե այլ ծառայողի մասին: Առհասարակ բռնությունը վատ երևույթ է և պետք է միանման դատապարտվի»,- ասաց Ա.Գևորգյանը:
Մ.Պողոսյանը հրաժարվեց որևէ պարզաբանում տալ և հայտարարեց, թե որոշել է այսօր հարցազրույց չտալ: