Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերին: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ հանդիպման հստակ օր և ժամ դեռևս նախանշված չէ: «Հնարավոր է, որ հանդիպումը կայանա դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,-ասաց Նալբանդյանը: