Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այցը Հայաստան լավ առիթ է երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրերը քննարկելու համար: Այս մասին Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի հետ բանակցությունների արդյունքներով իր հայտարարության մեջ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ներկայացնում ենք ԱԳ նախարարի խոսքն ամբողջությամբ:

«Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսին Երևանում:

Հատկանշական է, որ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում, և իհարկե այն լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու և երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրերը քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Այսօր նախատեսված է պարոն Նունյեսի հանդիպումը ՀՀ Նախագահի հետ:

Սա նախարար Նունյեսի առաջին այցն է Հայաստան, ով մեր երկրի լավ բարեկամն է, նա եղել է Հայաստանի հետ Սենատում բարեկամության խմբի նախագահը և Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Մեր հանդիպումից առաջ պարոն Նունյեսը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր կայացած հանդիպման ընթացքում իմ գործընկերոջ հետ մենք կարևորեցինք հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությանը, ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ և առավել ամուր հիմք կստեղծի երկկողմ կապերի խորացման համար: Այսօր մենք ևս մեկ փաստաթուղթ ստորագրեցինք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Մեր երկրների միջև առկա է մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։

Մենք համակարծիք ենք, որ բարձրաստիճան փոխայցելությունները մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Պարոն Նունյեսի հետ քննարկեցինք 2016թ. օգոստոսին Նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի, նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Անդրադարձանք հայ-բրազիլական օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակացինք միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման շուրջ:

Հանգամանալից քննարկում ունեցանք առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային և հումանիտար բնագավառներում կապերի ամրապնդման վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջխորհրդարանական ձևաչափով, երկուստեք կարևորեցինք ապակենտրոնացված համագործակցության հետագա ընդլայնումը:

Այսօր աշխարհագրական հեռավորությունը հետզհետե կորցնում է խոչընդոտող գործոնի դերը: Այդ առումով, երկու տարի առաջ Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր՝ առավել դյուրին ու լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար:

Խոսելով հայ-բրազիլական հարաբերությունների մասին` անպայման պետք է հիշատակել ակտիվ բրազիլահայ համայնքի կարևոր դերակատարությունը մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում։

Բրազիլիացի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջային հրատապ խնդիրների։

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարևորելով անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ և միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում