Wednesday, 24 04 2024
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պուտինը կոտրել է հույսերը. Հայաստանի հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը ուշագրավ հայտարարություն է արել Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը Արցախյան խնդրի քննարկման մասին: Նա հայտարարել է, որ Պուտինին հիշեցրել է ՄԱԿ հայտնի բանաձևերը՝ 7-ից 5 շրջանները հանձնելու մասին, Պուտինը դեմ չի եղել, սակայն հույս չի տվել, թե դա անելը հնարավոր է: Փաստորեն Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը չի համաձայնել ստատուս քվոն փոխելու տարբերակին:

Սակայն այստեղ, իհարկե, հարց է առաջ գալիս՝ Պուտինը հույս չի ունեցել, թե հնարավոր է շրջանների վերադարձ ընդհանրապե՞ս, թե՞ հույս չի ունեցել, թե հնարավոր է 5 շրջանի վերադարձ, և գուցե պետք է մտածել ավելի քիչ շրջանների մասին: Համենայնդեպս, այդ համատեքստում հետաքրքիր է այն, որ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի հունիսին Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ռուսական և ադրբեջանական մամուլում եղան հրապարակումներ, որ Պուտինը առաջարկելու է «վերադարձնել» 2 շրջան՝ գոնե սկզբի համար:

Իհարկե, բոլոր դեպքերում շատ դժվար է ասել, թե ընդհանրապես ինչքանով են իրականությանը համապատասխանում մամուլի այդօրինակ արտահոսքերը, առավել ևս, որ դրանք շատ հաճախ կարող են կազմակերպվել կողմերից որևէ մեկի քարոզչական նպատակների համար: Ի վերջո, արտահոսքը ավելի բարդացնում է որևէ գործընթաց, և ըստ այդմ՝ դրանք տեղի են ունենում կա՛մ հարցը օրակարգից հանելու համար, կա՛մ այն դեպքում, երբ օրակարգում այդպիսի հարց չկա էլ, և մնում է ընդամենը քարոզչական պատերազմում խաղարկել այդօրինակ «թեզեր»:

Խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանական է, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո Պուտինը չունի որևէ հույս, թե հնարավոր է Հայաստանին համոզել, որ համաձայնի որևէ տարածք հանձնել, կամ անել դա, այսպես ասած, կառավարելի պատերազմի միջոցով: Որովհետև թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում իրավիճակը մի կողմից՝ հղի է կառավարելիությունից դուրս գալով, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի, այսպես ասած, ազդեցության գոտուց Հայաստանի դուրս գալով, ընդ որում՝ դա արդեն անկախ ռազմական գործողություններ լինել-չլինելուց:

Այդ տեսանկյունից Մոսկվան, իհարկե, մի կողմից՝ չի ցանկանում բաց թողնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ աշխատանքի թելը, մյուս կողմից, սակայն, էապես նվազել է այդ աշխատանքը հայկական շահերի և անվտանգության հաշվին առաջ տանելու հնարավորությունը, գոնե առայժմ նվազել է: Իսկ այդ նվազման հարցում, իհարկե, դեր ունի նաև այն, որ Ռուսաստանը գործնականում որևէ հաջողության չի հասնում միջազգային մեկուսացման քաղաքականությունը հաղթահարելու հարցում, բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, և ի լրումն այդ ամենի՝ ըստ էության մեկուսացման քաղաքականությանը միանում է Չինաստանը, թեկուզ անուղղակի, բայց այսպես ասած՝ դատարկ չթողնելով երկրորդ բևեռի Ռուսաստանի «սուրբ» տեղը: Դրա մասին վկայեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան, նրան ցուցաբերված բարձր ընդունելությունն ու նաև փոխադարձաբար կնքված առևտրային պայմանագրերը, որոնք ներառում էին հարյուրավոր միլիարդ դոլարներ:

Մի բան, որը Արևմուտքի հետ դիմակայության հարցում ակնկալում էր Մոսկվան, բայց չստացավ, և անգամ դարի նախագիծ հռչակված Սիբիրի ուժ գազամուղը «Գազպրոմը» պետք է կառուցի ոչ թե չինական, այլ իր փողով:

Ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը Թուրքիային և փաստացի նաև Ադրբեջանին մերժում է հենց ամերիկա-չինական այցից հետո, որը կտրուկ արժեզրկեց Էրդողանի՝ Սոչի պլանավորվող այցը:

Աներկբա է Հայաստանի համար իրադարձությունների զարգացման բարենպաստ տրամաբանությունը, որն իհարկե չի բացառում մարտահրավերների ահռելի քանակը, սակայն միևնույն ժամանակ անշուշտ տալիս է դրանց ոչ միայն դիմագրավելու իսկապես շոշափելի հնարավորություններ, այլ նաև սխալներն ուղղելու և բաց թողածը վերականգնելու տարբերակներ:

Ամբողջ հարցն այն է, թե ինչը կգերակայի Հայաստանի կառավարող «էլիտայում»՝ նպաստավոր իրավիճակը ներիշխանական խնդիրներն ու իշխանության հարցերը լուծելո՞ւ, թե՞ պետությունը գոյատևման ռեժիմից իսկապես համալիր, քաղաքակրթական զարգացման ռեժիմ դուրս բերելու ցանկությունն ու կամքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում