Երևանում, նոյեմբերի 16-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 50-ամյա Հակոբ Թ.-ն Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Հակոբ Թ.-ն աշխատում է «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ում՝ որպես ոսկերիչ և նա կրել է մոտ 4 մլն դրամի վնաս: