Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ժողովուրդը չընդունեց «խաղաղության ծրագիրը», նախընտրեց փողը. Մյասնիկ Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, ըստ որի՝ սահմանափակվում է տարկետման իրավունքը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունը այդքան համառ գտնվեց և չզիջեց ուսանողներին։

Այն, որ ուսանողությունն այդ հարցը բարձրացրեց, արդեն իսկ հիմք էր, որ այդ նախագիծը լուրջ քննարկման առարկա դառնար։ Նման օրինագիծ մեկ անգամ էլ է առաջ քաշվել՝ Վազգեն Սարգսյանի ժամանակ։ Այն ժամանակ բավականին մեծ բանավեճ տեղի ունեցավ, ես նորից դեմ էի և նախագիծը հետ գնաց։

Ընդհանուր առմամբ՝ եթե հիմքում սոցիալական արդարության գաղափարն է՝ ես սկզբունքորեն կողմնակից եմ։ Բայց եթե մենք ուշադրությամբ հետևենք՝ բանակում չկան իշխանավորների երեխաներ, նրանք տարբեր ճանապարհներով խուսափում են ծառայությունից։ Հիմնականում հիվանդության պատճառն է, կամ էլ՝ ժամանակին տարբեր պատճառներով իրենց երեխաներին հանրապետությունից դուրս են հանում։ Ըստ իս՝ այս օրենսդրական նախաձեռնությունն այդ խնդիրը չի լուծում։Առաջին հերթին պետք է լուծել բոլորի՝ օրենքի առաջ հավասար լինելու խնդիրը։

Ուզում եմ նշել նաև, որ հատկապես խնդրահարույց էր Ազգային ժողովի պահվածքը, քվորում չկա, քննարկումը հետաձգվում է, մեկ էլ հանկարծ ուշ ժամի, երբ ուսանողները գնացել էին՝ նիստ են անցկացնում։ Սա կասկածանքի տեղիք է տալիս։ Մյուս հարցն էլ այն է, որ այսօրվա իշխանությունները վստահության ռեսուրս չունեն, եթե նույնիսկ ամենալավ օրենքի նախագիծը բերեն՝ այն հասարակության վստահությանը չի արժանանալու։

-Շատերը նշում են, որ իշխանություններն ազնիվ չեն և չեն բարձրաձայնում օրենքի բուն նպատակը, և իրականում խնդիր կա քանակի հետ կապված։ Կարծում եք՝ եթե խնդիրն ազնվորեն ներկայացվեր, ա՞յլ պատկեր ու մթնոլորտ կլիներ։

-Բնականաբար, իշխանությունը չի կարող դա խոստովանել, եթե դա խոստովանում է՝ խոստովանում է նաև, որ ի վիճակի չէ կառավարել երկիրը, չի կարողանում արտագաղթը կանգնեցնել, բերելավել երկրի տնտեսական վիճակը։ Այսինքն՝ իշխանությունը եթե դա խոստովանի՝ պետք է հրաժարական տա։Կան տարբեր խնդիրներ, որոնք թույլ չեք տալիս այսօրվա իշխանությանը անկեղծ ու ազնիվ լինել հասարակության հետ։ Հոկտեմբերի 27, Մարտի 1, տարբեր այլ հանցագործություններ իշխանություններին այդ հնարավորությունը չեն տալիս։

Վերջին համայնքային ընտրությունները եկան ապացուցելու, որ Հայաստանն ավտորիտար և միակուսակցական երկիր է։ Մինչև այդ, իրենք փորձում էին կեղծ ընդդիմության միոջոցով այդ ֆոնը պահել, բայց այս անգամ դա էլ չստացվեց, և համայնքային ընտրություններում ոչ մի տեղ ոչ մի ընդդիմադիր թեկնածու չառաջադրվեց։

-Ինչո՞ւ ՀԱԿ-ը չմասնակցեց այդ ընտրություններին, ե՞րբ կտեսնենք ՀԱԿ-ի ակտիվությունը, արդյո՞ք դա պայմանավորված կլինի նաև ղարաբաղյան հարցում որոշակի տեղաշարժերով։

-Ասեմ, որ ՀԱԿ-ն իր քաղաքական պլատֆորմն առաջարկեց ընտրությունների ժամանակ։ Դա կլուծեր բոլոր խնդիրները՝ արտագաղթը կդադարեր, երկիրը կսկսեր զարգանալ, տնտեսական վիճակը կբարելավվեր, ապագայի նկատմամբ հավատ կլիներ։ Բայց ժողովուրդն ընտրեց փողը, փաստորեն չընդունեց «խաղաղության» ծրագիրը։ Իշխանությունն ասում է՝ երկրի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, բայց իրենք թիվ մեկ խնդիր համարեցին ընդդիմության ոչնչացումը՝ ոստիկանական ուժի գործադրման, ընդդիմադիրների կալանավորման միջոցով։ Դա բերեց նրան, որ ընդդիմության մի հատվածը կոտրվեց, մի հատվածն էլ արտագաղթեց։ Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ թող արտագաղթեն, բա հո չե՞ն մնա հեղափոխություն անեն, փաստորեն իրենք իրենց ուզածին հասան։ Հիմա դեռ բավականին երկար ժամանակ է պետք, որ նոր ընդդիմադիր ակտիվ զանգված գոյանա, ինչքան նոսրանում է բնակչության թիվը, այնքան էլ՝ այդ զանգվածի։ Մեր ժողովուրդն այսօր պայքարի ավելի հեշտ ձև է գտել, արտագաղթում է երկրից և դրանով ամեն ինչ վերջանում է։ Իսկ մնացածներին նրանք ամեն ձևով զրկել են ֆինանսական ռեսուրսներից, ցանկացած քաղաքական ուժ նաև տարրական միջոցների կարիք ունի՝ գրասենյակներ բացելու, միջոցառումներ կազմակերպելու համար։ Այսօր իշխանությունը կապելէ ընդդիմության ձեռքերը, բայց դա փրկություն չէ։ Կգա ժամանակ, հանձինս այսօրվա պայքարող ուսանողության՝ ամեն ինչ կորած չէ։ 2016-ի ապրիլյան դեպքերն էլ ապացուցեցին, որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն, որը մեր արժանի փոխարինողն է, և գալու ու մի օր, լուծելու է այդ խնդիրը։

-Եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցվի, հնարավո՞ր է՝ դուք ևս ակտիվանաք և «խաղաղության» պլատֆորմը կրկին առաջ քաշեք։ Օրինակ՝ տեսակետներ կան, որ Սիրիայում իրավիճակի հանդարտեցումից հետո Ռուսաստանն էլ ավելի ակտիվ կհետաքրքրվի ու կներգրավվի ղարաբաղյան հարցի լուծմանը։

-Ղարաբաղյան խնդրի լուծումն այսօր Հայաստանից և Ադրբեջանից կախված չէ, այդ խնդրի լուծումն իրենք հանձնել են միջնորդ գերտերություններին։ Խնդիրն այսօր այլ կաբինետներում է լուծվում, իսկ նախագահների հանդիպումներն ընդամենը իմիտացիոն բնույթ են կրում։ Ես չեմ կարող բացառել, որ հնարավոր է ստատուս քվոյի փոփոխություն, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ սցենարով, բայց կարծում եմ, որ այսպես երկար իրավիճակը չի պահպանվի։ Թե՛ իմ, թե՛ ցանկացած այլ հայ մարդու ցանկությունն է, որ այդ հարցը հօգուտ մեզ լուծվի, բայց իշխանություններն այդ հարցն այնքան ձգձգեցին, որ հասանք այս օրվան։ Վերջերս արդեն տեսակետներ ենք լսում, որ ղարաբաղյան հարցը կարող է ցավոտ լուծում ունենալ։ Սովորաբար այդ հարցերը լուծվում են այն ժամանակ, երբ դու ուժեղ ես, իրադրության տեր ու թելադրող։ Այսօր Հայաստանը, չեմ կարծում, որ ուժեղ է, իր ազդեցությունն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում չունի։ Հայաստանն այսօր չունի այն կարևորությունը, որ կար 1998, 1999 թվականներին։ Ու գնալով այդ ազդեցությունը թուլանում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում