Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պոգբան կրկին չի խաղա, իսկ Մխիթարյանը…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Նյուքասլի» հետ: Երկրպագուները հույս ունեին, որ առաջիկա խաղում ասպարեզ դուրս կգա «Յունայթեդի» կիսապաշտպանության առանցքային ֆիգուրներից մեկը՝ Պոլ Պոգբան, որը վնասվածքի պատճառով բաց է թողել 12 մրցավեճ: Ֆրանսիայի հավաքականի խաղացողն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն բրիտանական աղբյուրների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղը ռիսկի չի դիմի և հնարավորություն կտա Պոգբային լիարժեք ապաքինվել:

Նշենք, որ «Նյուքասլը» կարգով զգալի ցածր է «Յունայթեդից», և Մոուրինյոն հույս ունի, որ իր ֆուտբոլիստներն առանց Պոգբայի էլ կկարողանան հաղթել: 11-րդ տուրից հետո «Նյուքասլը» 14 միավորով 11-րդ հորիզոնականում է: Նշենք, որ «Նյուքասլի» գլխավոր մարզիչը իսպանացի ճանաչված մասնագետ Ռաֆայել Բենիտեսն է: Վերջինս հայտարարել է, որ իր թիմը կարող է արժանի դիմադրություն ցույց տալ «Օլդ Տրաֆորդում»:

Բրիտանացի փորձագետների զգալի մասը կանխատեսում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսն ու Սմոլինգը: Աջ եզրում կխաղա Վալենսիան, իսկ ձախից՝ Դարմիանը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում կգործի Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Մատան, իսկ ձախ եզրում կխաղա Ռեշֆորդը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն:

Ու թեև վերջին շրջանում շատ է խոսվում, որ Մխիթարյանը անհաջող է հանդես գալիս, այդուհանդերձ՝ վերլուծաբանների կանխատեսումները վկայում են, որ պորտուգալացի մասնագետը այս պահին Մխիթարյանին արժանի փոխարինող չունի: Որոշ դիտարկումների համաձայն՝ վերջին շրջանում Մխիթարյանի խաղի անկման գլխավոր պատճառը Ժոզե Մոուրինյոյի կողմից խիստ ծարնաբեռնված լինելն է: Ավելի ստույգ՝ Պոգբայի շարքից դուրս գալուց հետո Մոուրինյոն փորձում է ֆրանսիացի կիսապաշտպանի բացը լրացնել Մխիթարյանի միջոցով: Հենակետային կիսապաշտպաններ Մատիչի ու Էրերայի մոտ հաջող է ստացվում գրոհներ կասեցնելը: Նրանք այնքան էլ ճկուն չեն և չեն կարող ակտիվ կերպով համագործակցել հարձակման օղակի ֆուտբոլիստների հետ:

Պոգբային կարող էր փոխարինել նաև Մատան, սակայն այս ֆուտբոլիստին Մոուրինյոն այնքան էլ չի վստահում: Մոուրինյոն, հաշվի առնելով Մխիթարյանի արագությունը, դաշտը տեսնելու ունակությունը ու կրեատիվ փոխանցումներ կատարելու ունակությունը, կարծում է, որ ենթահարձակվողի դիրքում խաղալու հետ մեկտեղ Մխիթարյանը ի զորու է նաև ետ քաշվել և համակարգել խաղը կիսապաշտպանության կենտրոնում: Մեր ֆուտբոլիստը, փորձելով միաժամանակ մի քանի աշխատանք կատարել, բնականաբար լուրջ խնդիրների առաջ է կանգնում: Երկրորդ կեսի միջնամասում էլ, երբ Մխիթարյանի հոգնածությունը նկատելի է դառնում, Մոուրինյոն փոխարինում է նրան:

Ամեն դեպքում այն, որ Մխիթարյանը սկսեց անհաջող խաղալ Պոգբայի վնասվածք ստանալուց հետո, կարծում ենք՝ պարզ է: Շատ երկրպագուներ ու լրագրողներ Մոուրինյոյին հորդորում են Մխիթարյանի դիրքում խաղացնել Լինգարդին, որը Անգլիայի ազգային հավաքականի ներկայացուցիչ է: Այս ֆուտբոլիստը արագաշարժ է, և թվում է, թե նա կարող է եղանակ ստեղծել առջևի գծում: Լինգարդի խաղին ուշադիր հետևելու դեպքում համոզվում ես, սակայն, որ բարձր արագությունը նրա միակ դրական կողմն է: Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին նույնիսկ չի հաջողվում ճիշտ օգտագործել արագությունը: Ինչ վերաբերում է նրա փոխանցումներին, հարվածներին և գնդակ խլելու ունակությանը, կարծում ենք, որ խաղային այս գործոնները, մեղմ ասած, իդեալական չեն:

Ի տարբերություն Լինգարդի՝ խաղի որակի աճ է նկատվում Ռեշֆորդի մոտ, որը կարծես թե գտել է իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ինչ վերաբերում է վաղվա հանդիպմանը, հուսանք, որ Մխիթարյանին կհաջողվի արդյունավետ գործել և շոշափելի օգուտ տալ իր թիմին:

Առկա իրավիճակում «Յունայթեդի» երկրպագուները անհամբեր սպասում են Պոգբայի վերադարձին: Այս կիսապաշտպանի խաղադաշտում հայտնվելը, կարծում ենք, կտա շատ հարցերի պատասխան: Նշենք, որ Պոգբայի՝ վնասվածք ստանալուց հետո խաղի անկում է նկատվում նաև «Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի մոտ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում