Հնդկաստանում Հեմլատա Սինգհը լույս աշխարհ է բերել փոքրիկի, ով մահվան սպառնալիքի տակ էր հայտնվել իր որովայնին կպած՝ մասնակի ձևավորված երկվորյակ եղբոր պատճառով։
«Երբ առաջին անգամ տեսա երեխաներիս, սարսափեցի։ Բժիշկներն ասացին, որ հնարավոր կլինի փրկել նրանցից միայն մեկին։ Հավատացած եմ, որ նրա վիճակը կբարելավվի, և նա կմեծանա միանգամայն առողջ»,-ասել է մայրը։
Մակաբույծը սնվել է շնչերակի միջոցով, որն արյուն է մատակարարել լիարժեք փոքրիկից։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ մակաբույծ երկվորյակի ուղեղը բավականաչափ զարգացած չի եղել, նա անձմաբ չի ունեցել ստամոքս, աղիներ և սնվել է եղբոր հաշվին։
Նրանց առանձնացրել են լույս աշխարհ գալուց հետո 9 օր անց։