Ժամանակակից բժշկության հիմքը Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթևացու գործերն են,, սակայն շատ բժիշկներ չեն ընդունում ժողովրդական բժշկությունը, ինչը բուսաբույժ Աշոտ Աշոտյանը համարում է չիմացության արդյունք: Իսկ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիոթերապևտ, մանուալիստ Գագիկ Կարապետյանը նկատում է, թե պատճառն այն է, որ այսօր բազմաթիվ քիմիական դեղամիջոցներ են արտադրվում, և քիմիական դեղամիջոցների բիզնեսը պայքարի մեջ է բուսական դեղամիջոցների դեմ: Գագիկ Կարապետյանը նաև ավելացրեց, որ պետք է գովազդել, թե որ բուժումն է ավելի ճիշտ: