Իսպանիայի ՆԳՆ-ը Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին մենախուց կտրամադրի արտահանձնման դեպքում։ Այս մասին գերատեսչությունը հայտարարել է՝ ի պատասխան քաղաքական գործչի պահման պայմանների վերաբերյալ բելգիական իշխանությունների հարցման։
Պուչդեմոնն արտահանձնման դեպքում կտեղավորվի «Էստրեմերա» բանտում, որտեղ արդեն պահվում են ժեներալիտետի նախկին այլ անդամներ՝ սպասելով դատավարության, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելին, Կատալոնիայի նախկին ղեկավարի նկատմամբ հսկողություն կիրականացվի՝ այլ բանտարկյալների հարձակումից խուսափելու համար։
Հայրենիքում Պուչդեմոնին և նրա կողմնակիցներին սպասվում են ապստամբության և անջատողականության մեղադրանքներ, որոնց համար նրանք կարող են ազատազրկվել 30 տարով։ Այդպես է Մադրիդն արձագանքել անկախ հանրապետություն հռչակելու Կատալոնիայի կառավարության փորձին։