Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը միջազգային շուկաներում վրացական գինու տարածումից բացի՝ կաշխատի վրացական պանրի ճանաչելիության մեծացման ուղղությամբ:
«Իմեդի» ռադիոյի «Էկոնոմիկս» հաղորդման եթերում նախարարության միջզգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հաթիա Ցիլոսանին հայտարարել է, որ վրացական պանիրը ինչպեսև գինին, բազմադարյա պատմություն ունի, և իրենք ուզում են վրացական գինին և պանիրը դիտարկել միասնական կոնտեքստում՝ որպես հին պատմությամբ մթերք:
Նրա խոսքով՝ նախագծի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Թբիլիսիում Վարդերի հրապարակում, պանրի փառատոնի ժամանակ, որում կներկայացվի վրացական 8000 տարվա պատմություն ունեցող պանիր: Նախատեսվում է թանգարանային նմուշների և արտեֆակտերի ցուցահանդես:
Պանրի փառատոնն անցկացվում է ամեն տարի: Այս տարվա փառատոնին կներկայացվեն ինչպես վրացական ավանդական պանրի տեսակներ, այլև եվրոպական բրենդային պանիրների կրկնօրինակներ: Վարպետները կցուցադրեն պանրի ստեղծման մեթոդներ: