Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 19։50-ի սահմանում Գյումրի քաղաքի բնակիչ 26-ամյա Հակոբ Ղազարյանն իր վարած մարդատար Գազել մակնիշի ավտոմեքենայով Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաեւ ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։ Գազելը սպասարկում է թիվ 22 երթուղին։