Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հո ղզիկ չեմ, որ չգնամ ծառայեմ. Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 21 տարեկան

Այսօր Արցախի հերոս, 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանը կդառնար 21 տարեկան:

Հարազատներ, մտերիմներ, հարևաններ, քաղաքացիներ, ուսանողներ Եռաբլուրում էին, ներկա չէր որևէ պաշտոնյա: Հարևանուհին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սպասելի էր. «Բոլորս սպասում էինք, որ Ռոբերտը դա կաներ, նա իրոք կկանգներ հայրենիքի համար: Փոքր երեխա էր՝ կարծես կայացած տղամարդ լիներ»,- ասաց հարևանուհին: Նա մի դրվագ հիշեց. «Ռոբերտը ընտրությունների ժամանակ գեղեցիկ հագնվել է, փողկապը կապել, և երբ մայրը հարցրել է, թե ուր ես գնում, ասել է ՝ ընտրությունների: Այսինքն՝ նա դեռ փոքրուց արդեն կայացած և դաստիարակված էր հայրենասիրական ոգով»:

Ռոբերտը սիրում էր իր մականունը՝ Կյաժ… նրան մոնումենտցի Կյաժ էին կանչում, ամեն տեղ սիրում էր հարցեր կարգավորել, ուզում էր ամեն տեղ արդարությունը հաղթեր: Հարևանուհին պատմեց, որ սիրում էր իր ծննդյան օրը, պայծառ արև էր. «Հայրը նրա համար հեղինակություն էր, և փորձում էր ամեն ինչով նմանվել հորը»:

Ռոբերտի մայրը լուռ հեկեկում էր: Չուզեց խոսել: Մի դրվագ հիշեց. «Մի քանի օր առաջ դրել էի Ռոբերտի 18-ամյակի վիդեոն: Հայրը չէր հասցրել գալ Ռուսաստանից, ասացի՝ ոչինչ, շատ անտրամադիր էր, ասացի՝ ոչինչ, բանակ տանելուց այստեղ կլինի: Մեկ էլ նայում եմ՝ «Արարատը մեր լեռն է, մեր լեռն է» երգի տակ ոնց է պարում, ոնց է պարում»:

Այսօր շատ էին նաև ուսանողները, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին Ռոբերտի հերոսություններից էին լսել. «Իր հերոսության մասին Ապրիլյան պատերազմից հետո եմ լսել: Իրեն չեմ ճանաչել, բայց նա իմ ախպերն է, ինձ հետաքրքրում էր իր կյանքը: Ես սկսեցի ուսումնասիրել իր կյանքը, հասկացա, որ նրա նման մարդիկ ոչ միայն մեր երկրում, այլ աշխարհում քիչ են: Նա հերոս է, նրան սերուդները միշտ կհիշեն»,- ասաց ուսանողներից մեկը:

Ռոբերտն ասում էր՝ ով չի ծառայել, ուրեմն՝ տան կնիկ է, ես հո ղզիկ չեմ, որ չգնամ ծառայեմ: Ուսանողի մեջ այս խոսքերը տպավորվել են. «Ամեն իրեն հարգող տղա պետք է ծառայի՝ հանուն Ռոբերտի և այն 130 նահատակների, որ զոհվեցին ապրիլին, նաև այն տղաների, ովքեր 90-ականներին Ղարաբաղը պահեցին»:

Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն ապրիլի 2-ին իր կյանքի վերջին րոպեներին խոսել է գումարտակի հրամանատարների հետ: «Բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու իմ միակ նռնակը»,- իրավիճակը ներկայացրել է Ռոբերտն ու այդ նույն նռնակով պայթեցրել իրեն և թշնամու տասնյակ զինվորների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում