Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար խաղացող Գեորգի Շահնազարովը, որը ընդամենը 16 տարեկան է, սկսել է ելույթները Ռուսաստանի ուսանողական առաջնությունում՝ հանդես գալով “Գորնի” թիմում:
Շահնազարովը բավական արդյունավետ խաղ է ցուցադրում իր թիմի կազմում եւ առաջին 4 տուրերում միջինը 23,4 միավոր է վաստակել: