Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես ակնարկեց, որ «Առինջ մոլի» առևտրականները արտոնյալ պայմաններ են ուզում:
«Որևէ մեկը որևէ արտոնյալ պահանջ որևէ մեկից չի ուզում, քավ լիցի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս բողոքն ուղղորդված է «Ծառուկյան» խմբակցության կողմից և լուծում է Կարեն Կարապետյանի հրաժարականի հարցը բարձրացնելու խնդիր, մեր զրուցակիցն ասաց. «Սա քաղաքական խնդիր չէ: Ընդամենը մենք կանգնած ենք բազմահազար առևտրականների օրինական շահերը պաշտպանելու հիմքում: Նրանց նկատմամբ անմարդկային, հետախուզական, կոշտ միջոցներ են գործադրվում: Պետք չի նրանց ստիպել արտագաղթի ռեզերվում հայտնվել»:
Հարցին՝ բյուջեի հանդեպ դժգոհություն արտահայտելուց հետո ո՞րն է լինելու «Ծառուկյան» խմբակցության հաջորդ քայլը՝ վարչապետի հրաժարակա՞նը, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Գործընթացները գնում են իրենց հունով: Հիմա ընթացքի մեջ են որոշ քայլեր»:
Մանրամասները՝ տեսանյութում: