Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

ԵՏՄ-ի փուլային փլուզումը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ղազախստանի հետ օգնության համաձայնագիրը չեղարկելու մասին: Համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականին, որով նախատեսվում էր Ղազախստանի կողմից Ղրղզստանին 100 մլն դոլարի օգնության տրամադրում «ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման գործընթացներին նպաստելու համար»:

Սա տեղի է ունենում 2 երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ Աթամբաևը Ղազախստանի իշխանություններին մեղադրել էր նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: Դրանից հետո Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության ուժեղացված միջոցառումներ էր սահմանել, որոնց հետևանքով սահմանով քաղաքացիների տեղափոխման ամենօրյա միջին թիվը 2,5 անգամ կրճատվել էր: Ղրղզստանը հրաժարվում է Աստանայի այն օգնությունից, որը պետք է նպաստեր երկրի եվրասիական ինտեգրմանը, փաստացի Բիշքեկը «դեղին քարտ» է ցույց տալիս հենց ԵՏՄ-ին, որովհետև եթե մաքսային միությունը չի կարողանում կարգավորել անդամ երկրների տնտեսական, առևտրային վեճերը, ապա այդ միությունն, ըստ էության, գոյություն չունի:

Քաղաքական հետևանքների հարթության վրա Ալմազբեկ Աթամբաևի ստորագրած օրենքը ճանապարհ է բացում ԵՏՄ-ից Ղրղզստանի դուրս գալու կամ նույնիսկ` ԵՏՄ-ի փաստացի փլուզման համար: Վեճեր, նույնիսկ ճգնաժամներ լինում են անգամ Եվրամիությունում, սակայն դրանք ի վերջո հաղթահարվում են, որովհետև ԵՄ-ն, ի տարբերություն ԵՏՄ-ի, կայացել է ոչ թե հարկադրանքի, այլ անդամ երկրների քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական ընդհանրության հենքով: ԵՏՄ-ում նույնիսկ անիմաստ է խոսել քաղաքական ընդհանրության մասին, որովհետև թշնամական հարաբերություններ ունեն Ղրղզստանն ու Ղազախստանը, Բելառուսն ու Ղազախստանն ակնհայտորեն գործում են իրենց նոմինալ դաշնակից Հայաստանի շահերի դեմ:

Տնտեսական ընդհանրության մասին խոսելն առհասարակ անիմաստ է, որովհետև ԵՏՄ-ն, ըստ էության, ոչ թե ինտեգրացիոն նախագիծ է, այլ հարթակ, որտեղ Մոսկվան ֆորմալացնում է իր մեծապետական քաղաքականությունը: Այս լույսի ներքո ցանկացած` նույնիսկ լոկալ հակադրություն կարող է կասկածի տակ դնել ԵՏՄ-ի կենսունակությունը, գոյությունը, մանավանդ, որ ավտորիտար ցանկացած առաջնորդի հեռացում իշխանությունից թուլացնում է ԵՏՄ-ի կոնսոլիդացիոն ռեսուրսը: Պատահական չէ, որ ղրղզա-ղազախական հակադրությունը սրվեց Աթամբաևի` իշխանությունից հեռանալու ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում