Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի: Այս մասին հայտնում է Milliyet թերթը:
Նշվում է, որ Էրդողանն ակնկալում է հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլում առայժմ չեն մեկնաբանել այդ հանդիպման մասին տեղեկությունը:
Թուրքական NTV ալիքը հայտնում է, որ Սոչիում տեղի կունենա Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողով, որին կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: