ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց անչափահասներին արգելված արատադրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբերյալ:
Ըստ վարչապետի՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նաև նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբեր և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված: