Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի հերքում, որ Հայաստանում սոցիալական խնդիրներ կան, ավելին՝ պնդում է, որ խնդիրները մշտապես իրենց դիտակետում են:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցում իր և ընդդիմադիրների մոտեցման տարբերությունը զուտ լուծումների մեջ է: Արամյանը նշեց՝ իրենց մոտեցման հիմքում տնտեսական աճ ապահովելու ճանապարհով խնդիրներին կարգավորում տալն է:
Ֆինանսների նախարարի խոսքով, երբ կառավարությունը գնում է կրճատումների ճանապարհով, քննադատություն է արժանանում, սակայն, ըստ նրա, պետք է կրճատել հանրային հատվածում այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից։