Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ՀՀԿ դեմարշը դառնում է ակնհայտ

Կառավարության գործունեության հանդեպ Ծառուկյան դաշինքի կոշտ քննադատությունը, որ առանձնակի ինտենսիվություն է ստացել վերջին մի քանի օրերին, համենայն դեպս առայժմ անցնում է բավականին հետաքրիր մի հանգամանքի «ուղեկցությամբ»՝ ՀՀԿ լռության, կամ թեկուզ հարաբերական լռության: Համենայն դեպս ակնհայտ է, որ Հանրապետականները եթե անգամ փորձում են պաշտպանել կառավարությանը կամ վարչապետին, ապա այդ փորձը նույնքան ակնհայտորեն խիստ անհամարժեք է այն սրությանը, որով Ծառուկյան դաշինքը քննադատության է ենթարկում Կարեն Կարապետյանին: Այդ սրության համեմատ, վարչապետի պաշտպանության փորձ ՀՀԿ-ն գրեթե չի էլ անում:

Ավելին, մամուլն արձանագրել է մի հատկանշական բան՝ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության աթոռները գրեթե դատարկ էին, այսինքն ՀՀԿ խմբակցությունը դահլիճում չէր, իսկ ահա Ծառուկյան դաշինքը ուղղակի սուր և կոշտ հարցերի ու ըստ էության գրեթե կիսաելույթների տարափ էր տեղում վարչապետի գլխին: Իսկ հաշվի առնելով այն, որ դաշինքը այսպես ասած գրոհը սկսել էր նախորդ օրը, դժվար չէր կանխատեսել, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ գրոհը շարունակվելու էր: Եթե ՀՀԿ խմբակցության մեծ մասը չի գալիս հարցուպատասխանին, դա նշանակում է, որ Ծառուկյան դաշինքի համար պարզապես բաց են թողնում ճանապարհը դեպի Կարեն Կարապետյան, թույլ տալով տեղալ հարցերի այն տարափը, որն էլ տեղի ունեցավ հարցուպատասխանի ընթացքում:

Բանն այն է, որ կանխատեսելով գրոհի ինտենսիվ շարունակությունը, ՀՀԿ մեծամասնությունն ուներ ժամանակ պատրաստվելու և կառավարության հետ հարցուպատասխանին ակտիվ գրանցվելով ու մասնակցելով Ծառուկյան դաշինքին հարցերի քիչ հնարավորություն և ժամանակ թողնելու, այդպիսով եթե անգամ չչեզոքացնելով, ապա էապես կասեցնելով Կարեն Կարապետյանի դեմ գրոհը: Բայց ՀՀԿ մեծամասնությունը չի անում այդ քայլը: Ամեն ինչ թերևս ամբողջանում է, եթե հիշենք, թե նույն մեծամասնության խմբակցության ղեկավարի հայտարարությունը խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ ցուցակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորելու և առաջնորդելու մասին, որն այլ բան չէր, քան պարզապես Վիգեն Սարգսյանին ՀՀԿ մեծամասնության առաջնորդ հայտարարելը:

Այդպիսով, վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ ՀՀԿ մեծամասնության դեմարշը դառնում է ակնհայտ: Ընդ որում, այստեղ իրավիճակը բավականին հիշեցնում է մի քանի տարի առաջ գրեթե նույն պատկերը Տիգրան Սարգսյանի մասով, երբ ԲՀԿ-ն դարձյալ խորհրդարանական գրոհ էր սկսել Սարգսյանի նկատմամբ՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության առիթով: Այդ ժամանակ էլ ՀՀԿ մեծամասնությունը գործնականում «լքել» էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հետո իհարկե եղավ Սերժ Սարգսյանի հայտնի զգուշացումը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, որից հետո գրոհը Տիգրան Սարգսյանի հանդեպ դադարեց:

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին, երբ սուր հարցերի տարափ էր տեղում Կարապետյանի հասցեին, Մոսկվայում էր և հանդիպում էր Պուտինի հետ: Ինչ է անելու այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործկոմի նիստում, կազմակերպելու՞ է Կարեն Կարապետյանի պաշտպանություն, թե՞ ինքն էլ լռության է մատնելու հարցը ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության նման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում