Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Բաքվի խնդիրը Արցախը չէ. նրա նպատակը հայոց պետականության վերացումն է. Արա Պապյան

Ադրբեջանի խնդիրը ղարաբաղյան հարցի լուծումը չէ: Նրա նպատակն ու բուն խնդիրը հայոց պետականության վերացումն է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացատրեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Արցախի հարցում Ադրբեջանի մոտեցումներին և մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, թե «մենք կվերադարձնենք Ղարաբաղը ցանկացած գնով»:

Մինչ այդ, մեր զրուցակիցը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական պրոցեսի մասին՝ շեշտելով, որ լուրջ արդյունքներ չի սպասում ղարաբաղյան հարցի շուրջ մոսկովյան բանակցություններից: Ասում է՝ միջնորդները պարզապես փորձում են պահպանել խաղաղ բանակցությունների գործընթացի շարունակականությունը, որովհետև, եթե կարգավորման գործընթացը մնա մեռյալ կետում, հետո դժվար կլինի տեղաշարժ անել:

Խոսքը Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերին նախարարների հանդիպումների մասին է: Աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նոյեմբերի 14-ին: ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցի շուրջ: Ուշագրավ է նաև հաղորդագրության հետևյալ կետը, որ «զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը»։

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հանդիպում կանցկացնի համանախագահների հետ նոյեմբերի 16-ին: Սակայն Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին առայժմ խոսք չկա: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օրեր առաջ տեղեկացրել է, որ նախարարների հանդիպումը ծրագրված է տարվա վերջին:

Անդրադառնալով գործընթացի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին՝ Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ հակամարտող կողմերի իրարամերժ հայտարարությունները ցույց են տալիս, որ խաղաղության գործընթացում որևէ առաջընթաց չկա:

«Նույն Ալիևը, տիկին Ալիևան հայտարարեցին «ամեն գնով Ղարաբաղը ազատագրելու» մասին: Այս ռազմատենչ կոչերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը: Իսկ մեր իշխանությունները միշտ էլ կողմ են եղել ինչ-որ զիջումներով ելք գտնելուն: Ցավոք սրտի, հուսադրող բաներ ես չեմ տեսնում: Նախորդ տարվա քառօրյա պատերազմից հետո, երբ ձեռք բերվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հայկական կողմը դրանց իրականացումը որպես հանդիպման կամ բանակցությունների վերսկսման նախապայման էր ներկայացրել: Ցավոք սրտի, այդ նախապայմանը չիրականացվեց, և առանց այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայկական կողմը գնաց հանդիպման: Կարծում եմ, որ հերթական անգամ հայկական կողմը փորձեց չափից ավելի «կառուցողական» գտնվել՝ այն հույսով, որ դրա դիմաց համարժեք արձագանք կլինի: Գնացին, հանդիպեցին, տեսան, որ Ադրբեջանի կողմից որևէ համարժեքություն չկա, և հիմա նորից փորձում են կոշտացնել դիրքորոշումը՝ վերադառնալով նախկին պայմանավորվածությունների կատարման պահանջին: Ուզում եմ նորից «կառուցողական» բառին անդրադառնալ. Ադրբեջանի կողմից չկա կառուցողական մոտեցում, որովհետև Ադրբեջանի խնդիրը Արցախի հարցի լուծումը չէ: Նրա նպատակն ու բուն խնդիրը հայոց պետականության վերացումն է որպես այդպիսին, այսինքն՝ ստեղծել այնպիսի տնտեսական, քաղաքական, հոգեբանական վիճակ, որպեսզի արտագաղթի և ծնելիության անկման հետևանքով Հայաստանը դատարկվի, և Ադրբեջանն ու իր թիկունքին կանգնած Թուրքիան լուծեն իրենց դարավոր խնդիրը՝ հայոց հավաքական գոյության վերացումը: Սա է խնդիրը: Եթե միայն Արցախի հարցը լիներ խնդիրը, ինչ-որ կերպ կարելի էր լուծումը գտնել: Իրատես պիտի լինենք: Պայմանական եմ ասում՝ տվեք այսօր ամբողջ Արցախը Ադրբեջանին ու կհամոզվեք, որ Ադրբեջանը կրկին չի դադարեցնելու իր հակահայ քաղաքականությունը, այնպես որ՝ Արցախը չի պատճառը»,- մեկնաբանեց Արա Պապյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում