Այցով Վաշինգտոնում գտնվող՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է լայնածավալ օգնության մասին, որ ԱՄՆ-ը կցուցաբերի Վրաստանին պաշտպանունակության ուժեղացման համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի մամլո ծառայությանը:
«Հատկապես այս տարի և հաջորդ տարի դա լայնածավալ օգնություն կլինի»,- ասել է նա:
Իզորիայի խոսքով՝ խոսքը ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան ուսումնական պատրաստության կենտրոնի ստեղծման և ՆԱՏՕ-ի չափանիշերով սարքավորումների ձեռքբերման մասին է 9 գումարտակների համար, որոնք հաջորդ տարվանից պատրաստություն կանցնեն ամերիկացի զինվորական հրահանգիչների ղեկավարությամբ: