Թուրքիային С-400 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու պայմանագրի իրականացումը կսկսվի Անկարայի կողմից այդ համաձայնագրով նախատեսված բոլոր ֆինանսական միջոցների վճարումից հետո։ Այս մասին Dubai Airshow 2017 ցուցադրության ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը։
«Այդ պայմանագրի գործնական իրագործումը կսկսվի թուրքական կողմից անհրաժեշտ ֆինանսական միջոցների ողջ ծավալի փոխանցման պահից»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ է ծրագրվում սկսել համաձայնագրի իրագործումը։