Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Առինջ մոլ»-ի առևտրականների դժգոհություններին

Հայաստանի կառավարությունը կարևորում է երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, քանի որ դրանք տնտեսության շարժիչ ուժն են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: «Եթե մենք ցանկանում ենք նորմալ թվեր ներկայացնել, ապա շահագրգռված ենք, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները զարգանան: Ավելին՝ մենք մի շարք օրենքներում նորմատիվային փոփոխություններ ենք կատարել, որի պարագայում նման բիզնեսներն ավելի հանգիստ են գործելու: Մենք վաղը կառավարության նիստին նոր նախաձեռնություն ենք ներկայացնելու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,-  նշեց վարչապետը:

Անդրադառնալով «Առինջ մոլ» առևտրային կենտրոնի առևտրականների դժգոհություններին՝ վարչապետը մանրամասնեց, որ կառավարությունը փոքր և միջին բիզնեսի համար, որը տարեկան մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն ունի,  պարզեցնում է հարկերի վճարումը: «Բայց ասել ենք, որ այդ պարագայում այդ բիզնեսը պետք է հաշվառվի: «Առինջ մոլ»-ում գործում է 748 սուբյեկտ, որից 157 սուբյեկտի շրջանառությունը մինչև 1 միլիոն է, 208 սուբյեկտի շրջանառությունը՝ 1-3 միլիոն, 204 սուբյեկտի շրջանառությունը՝ 3-5 միլիոն, 140 սուբյեկտի շրջանառությունը՝ 5-10 միլիոն, 30 սուբյեկտի շրջանառությունը՝ 10-20 միլիոն, 7-ինը 20-30, 30-50 միլիոն դրամի շրջանառություն ունի մեկ, իսկ 50-ից ավել շրջանառություն ունի մեկ սուբյեկտ: Մենք ասում ենք, որ գալիս ենք ստուգելու, և, եթե դուք հիմնավորում եք, որ այս թվերն են ձեզ մոտ, հարկային բեռը ձեր վրա չի ավելանալու: 748 սուբյեկտների մեջ աշխատողների թիվը 338 է: Այսինքն, մի կառույցում 0.4 մարդ է աշխատում: Եթե դուք փաստ ունեք, որ մենք այլ տոնավաճառների նկատմամբ ավելի լոյալ ենք, յուրաքանչյուր դեպք կնայենք: Խոսքն ընդամենը եղել է նրա մասին, որ ՀԴՄ պետք է խփեն, իսկ հաշվապահի գործառույթն էլ խոստացել ենք անվճար տրամադրել իրենց»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետը հստակեցրեց, որ հարկային մարմիններն ընդամենը պահանջում են ներկայացնել ՀԴՄ կտրոնները և ներկայացնել հաշվետվություն: «Եթե նրանց շրջանառությունն այնպես է, ինչպես ներկայացնում են, իրենք որևէ խնդիր չեն ունենա: Թող խփեն ՀԴՄ-ները և մեզ ցույց տան իրենց շրջանառությունը»,- եզրափակեց վարչապետը:

Սերգեյ Բագրատյանն էլ շեշտեց, որ եթե խնդիրն ընդամենը հաշվառման մեջ է, ապա առևտրականները պատրաստ են դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում