Վարուժան Ավետիսյանը այսօր դատարանում հայտարարեց. «Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի, իսկ հիմա սա հաշվեհարդար է…գաղութարար վարչակազմը գործերը անջատելով իր հանցավոր նկրտումներն է իրականացնում, այն է ժխտում են, որ մենք կայուն կազմակերպություն ենք, ունենք ներքին հիերարխիա, կառավարման մարմին, որպես ապստամբության ուժ ենք հանդես եկել, որպես հակամարտության կողմ ենք հանդես եկել, իսկ վարչակազմը փորձում է մասնատել, գործը քննել որպես հանցագործություն,որը կատարել են առանձին անձինք»: