Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Միշայի համարում հեքիաթային մթնոլորտ կտիրի

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան իր «Բումերանգ» երգով ցանկանում է բարություն տարածել աշխարհում: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան:

Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը փոքրիկ ղարաբաղցին նշեց, որ դիտել է մրցակից երկրների ներկայացուցիչների երգերը, անգամ դրանց քավր տարբերակներն է կատարել:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը նոյեմբերի 26-ին կանցկացվի 15-րդ անգամ՝ «ShineBright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում:

«Շատ ոգևորված եմ: Շատ եմ հավանում Ավստրալիայի ներկայացուցչի երգը: Մրցակիցներ եմ համարում Ռուսաստանին, Վրաստանին, Բելառուսին»,- նշեց Միշան:

Նա շեշտեց, որ իր երգով ցանկանում է բարություն տարածել ու իր համար ամենալավ նվերը Արցախի խաղաղությունն է: Միշան հատվածներ կատարեց Ավստրալիայի, Բելառուսի ներկայացուցիչների և իր «Բումերանգ» երգերից:

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Հայաստանը վերջին մի քանի տարում շատ մոտ է հաղթանակին: «Հուսանք` այս տարի Միշան կհաղթի: Դա նաև մեզանից է կախված: Նա պատրաստ է: Եթե երկու ժամից մեզ ասեն, որ Միշան պետք է դուրս գա բեմ և երգի, նա կանի դա»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Միշայի մրցութային համարին` պրոդյուսերը շեշտեց, որ այն բավականին հետաքրքիր է: «Միշան բեմում միայնակ կլինի` առանց պարային խմբի և բեք վոկալի: Նրա հագուստը բավականին պարզ կլինի: Ելույթին կտիրի հեքիաթային մթնոլորտ, որը համապատասխանում է Միշայի տարիքի երեխայի երազանքներին»,-ասաց նա:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ այս տարի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: «Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին»,-նշեց Գասպարյան! ը:

Նա ընդգծեց, որ քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, եւ կվերաբացվի մրցույթին ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտեւի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թվականին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում