«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին առաջիկա ձմռանն այլ թիմ կտեղափոխվի: Բելգիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն անգլիական թիմի հետ:
Ըստ բրիտանական աղբյուրների Ֆելաինիին չեն բավարարել «Յունայթեդի» առաջարկած պայմաններն ու մասնավորապես աշխատավարձի չափը:
Ֆելաիինիի ծառայություններով հետաքրքրված է թուրքական Բեշիկթաշը: