Երևանում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև նոյեմբերի 15-ին անցկացվեցին հյուպատոսական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ուկրաինականը՝ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պոգորելցևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ուկրաինական պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: