Մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության 2-րդ տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակը տարան գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը: Նրանք ևս 20 մասնակցի հետ առաջատար դիրքերում են։ Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 2-րդ տուրում կրկին կիսեց միավորը։
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց։ Նա ունի մեկ միավոր։