Աշխարհի առաջնության ընտրական փուլի Եվրոպական գոտու անցումային պատասխան խաղում Դանիայի հավաքականը Դուբլինում 5:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» ներկայացուցիչ Էրիկսենը:
Այս թիմերի միջև Կոպենհագենում կայացած առաջին խաղում դարպասի գրավում էր արձանագրվել:
Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հետ միևնույն խմբում էր ընդգրկված: