Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշոց է սկսվել:
Նշենք, որ ուսանողները սկզբում փակել էին Դեմիրճյան փողոցը, որից հետո շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ-ի մուտքի մոտ և փակեցին պողոտան:
Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը: