Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին, հիշեցրեց, որ 4 ուսանողներ այս պահին հացադուլ են անում, և ասաց. ««Ելք»-ը դեմ է քվեարկում և կոչ է անում բոլորին դեմ քվեարկել, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակամիջոցում լրամշակել օրենքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: