«Թոփ-մոդել ամերիկյան ձևով» հեռուստաշոուի վարող, երգչուհի և դերասանուհի Ռիտա Օրան ցնցել է MTV Europe Music Awards երաժշտական մրցանակաբաշխության հանդիսատեսին՝ կարմիր գորգի վրա հանդես գալով բաղնիքի խալաթով և սրբիչը գլխին: Այս մասին գրում է Life-ը:
Օրան էպատաժի համար ընտրել է բրենդային իրեր Palomo Spain-ից, կերպարը համալրել է ադամանդներով: