Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում, «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր ավտոբուսով երթ: Միջոցառումը մեկնարկել էր Ֆրանսիայի հրապարակից և շարունակվել Երևանի փողոցներով, որի ընթացքում եղել են կանգառներ: Երթը ավարտվել է Հանրապետության Հրապարակում և որպես օրվա խորհրդանիշ, երկինք բաց թողնվեցին երկնագույն փուչիկներ: